Կառավարության նիստերը դարձյալ դռնբաց կլինեն
Հայաստանի կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ընդգրկված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց անցկացնել, միաժամանակ ամրագրվում է, որ վարչապետի որոշմամբ՝ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ:
Դրանից ելնելով՝ վերանայվում են նաև այս կարգավորումից ածանցվող մյուս դրույթները: