Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողների միջև ծեծկռտուք է եղել
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտ 2 քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում և հարվածներ են հասցնում միմյանց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ից:
Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հեռախոսավար, շարքային, 21-ամյա Վլադիսլավ Ռոմադինը և նույն ռազմաբազայի վարորդ, շարքային, 20-ամյա Դմիտրի Կրասնինը։