Միշել Օբաման՝ Elle-ի շապիկին (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկին Միշել Օբաման զարդարել է Elle ամսագրի շապիկն ու հայտնվել դրա էջերին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 54-ամյա տիկին Օբաման ամսագրի համար ֆոտոշարքի ժամանակ մի քանի անգամ զգեստափոխվել է՝ կրելով հայտնի բրենդների ոճային հագուստներ: Հայտնի է, որ միայն ամսագրի շապիկի լուսանկարում տիկին Օբաման կրում է մոտ 10.000 դոլար արժողությամբ Dior հագուստներ:
Նշվում է, որ ֆոտոշարքին մասնակցելուց զատ, նախկին առաջին տիկինը ծավալուն հարցազրույց է տվել ամսագրին:
Երկու երեխայի մայրը խոստովանել է, որ Սպիտակ տանն անցկացրած ութ տարին բավականին ծանր էին ու թույլ չէին տալիս իրապես վայելել կյանքը: