Սանչեսը հունվարին չի հեռանա ՄՅՈւ-ից. նրա հանդեպ հետաքրքրություն չկա
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, հավանաբար, կմնա ակումբում նաև մրցաշրջանի երկրորդ հատվածում:
The Telegraph-ի տեղեկություններով, չիլիացի ֆուտբոլիստի` անգլիական ակումբից հեռանալուն խանգարում է միանգամից երկու հանգամանք. նրա բարձր աշխատավարձն ու «կարմիր սատանաների»` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարևոր ֆուտբոլիստի չբաժանվելու ցանկությունը:
Բացի դա, տրանսֆերային շուկայում այս պահին չկա մի ակումբ, որը պատրաստ է ձեռք բերել նրան: Ընդ որում, ինչպես նախկինում հաղորդվել է, Սանչեսը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ թիմում իրեն այնքան էլ լավ չի զգում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ 29-ամյա ֆուտբոլիստը հույս ունի առաջարկ ստանալ ՊՍԺ-ից, որը կարող է բավարարել իր ֆինանսական պահանջները: Հաղորդվում էր նաև, որ փարիզյան ակումբը ևս հետաքրքրված է նրա տրանսֆերով:
Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսն անգլիական Պրեմիեր-լիգայի 9 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է միայն մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ