Եթե լինեի ՀՀԿ-ի տեղը, քաղաքական պաուզա կվերցնեի, որովհետև մեր բոլոր խնդիրները կապված են ՀՀԿ քաղաքականության հետ․ Միրզոյան
«Եթե ես լինեի Հանրապետական կուսակցության տեղը, ես ընդհանրապես պաուզա կվերցնեի քաղաքական կյանքին մասնակցությունից, որովհետև բոլոր էն խնդիրները, որ մենք ունենք էսօր մեր երկրում և մեր երկրի շուրջ արտաքին աշխարհում, էդ բոլոր խնդիրներն իրենց արմատներով գնում են դեպի Հանրապետական կուսակցության վարած քաղաքականություն՝ սկսած կադրայինից, վերջացրած … հիմա նորից էդ Պանդորայի արկղն ուզում են բացեն՝ կոռուպցիայով, թալանով և ամեն ինչով։ Այսինքն՝ բոլոր արատավոր երևույթների, արատավոր եղած վատ իրողությունների սկզբնաղբյուրը և պատճառն իրենք են»,- լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Նա զարմանք արտահայտեց այն խոսքին ի պատասխան, թե Հանրապետականը դիկտատուրայի վերաբերյալ արձանագրում է արել։ Միրզոյանի խոսքերով՝ դա նշանակում է, որ հանրապետականները որոշել են այդպես չանկեղծանալ հասարակության հետ և նույնիսկ իրենք իրենց չխոստովանել ամենը։
«Կա՛մ ադեկվատ չեն, չեն առերեսվում, իրենք իրենց չեն խոստովանում ճշմարտությունը, կա՛մ շարունակում են մարդկանց խաբել»,- հայտարարեց Միրզոյանը։