Ներդրումները նվազել են՝ ինչպես օտարերկրյա, այնպես էլ ուղղակի ներդրումները. Ջանջուղազյան (տեսանյութ)
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ՀՆԱ աճի ցուցանիշը եղել է 8,3 տոկոս, սակայն 9 ամսվա կտրվածքով ավելի վատ պատկեր ունենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, դա պայմանավորված է գյուղատնտեսության ճյուղով, որը բյուջեի ցուցանիշների վրա մեծ ազդեցություն չի ունեցել, դրա համար կանխատեսումները չեն փոխվել: