Լարսի անցակետում խցանումներ կան մերկասառույցի պատճառով. ԱԳՆ խոսնակ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լարսի անցակետում վերջին օրերի խցանումներին` նշելով, որ դրանց հիմնական պատճառը ճանապարհին առաջացած մերկասառույցն է:
Սահմանային անցակետում կա մոտ 2․5 կմ խցանում, որի պատճառով ճանապարհի որոշ հատվածներում արգելված է երթևեկությունը՝ նոր խցանումներից խուսափելու համար:
Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ հայ-վրացական սահմանին ևս սահմանափակված է կցորդիչով բեռնատարների շարժը, որպեսզի նոր խցանումներից հնարավոր լինի խուսափել: