Գալուստ Սահակյանը դեռ չգիտի՝ ռեյտինգայինով կառաջադրվի, թե ոչ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը դեռ չգիտի՝ ռեյտինգայինով կառաջադրվի, թե ոչ։
Այսօր՝ նոյեմբերի 13–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը կցանկանար՝ որդին առաջադրվի։
«Դեռեւս որոշված չէ, որտեղ որ ես եմ բնակվում, այնտեղ նաեւ որդիս է ինձ հետ բնակվում, կամ ես պիտի դնեմ, կամ որդիս։ Ես շահագրգիռ եմ, որ որդիս դնի թեկնածությունը»,– ասաց Գալուստ Սահակյանը։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը։ Ցուցակի բոլոր անդամները, նախնական տվյալներով, նաեւ ռեյտինգային ընտրակարգով են առաջադրվելու։