ՄԻՊ-ը կայցելի Մանվել Գրիգորյանին
Մենք շարունակում ենք ուսումնասիրել, ուշադրության կենտրոնում պահել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված հարցերը և նախատեսում ենք այսօր կամ վաղը կրկին այցելել նրան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով հարցին՝ արդյոք հետևում են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված հարցերին, քանի որ նրա փաստաբանները ահազանգում են, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:
«Այցի հիման վրա հանդես կգանք հայտարարությամբ: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Մանվել Գրիգորյանին, փաստաբանները մեզ դիմումներ են հասցեագրում, մենք կապի մեջ ենք արդարադատության նախարարության հետ»,-շեշտեց նա:
Արման Թաթոյանն ասաց, որ իրենց համար կարևոր չէ անձը ինչի հանցանքի մեջ է մեղադրվում, նրա իրավունքների հետ կապաված հարցերը պահում են ուշադրության կենտրոնում: