Թիվ 42 ավտոբուսում գրպանահատը ուղևորի պայուսակից դրամապանակ է գողացել. նրան գտել են Գայի պողոտայում
Նոյեմբերի 11-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալնները, Գայի պողոտայի 8/2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55-ամյա Ռուբեն Բ.-ին:
Նա բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.30-ից 18.35-ն ընկած ժամանակահատվածում Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտի կանգառից մինչև Գայի արձանի մոտի կանգառն ընկած հատվածում թիվ 42 երթուղու միկրոավտոբուսի սրահում, ուղևորի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: