Ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությամբ որևէ տարածք չեն ազատագրել. Տոնոյան
Դուշանբեի պայմանավորվածությունները հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությամբ որևէ տարածք չեն ազատագրել: Առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում, և հայկական կողմը, ըստ Տոնոյանի, կատարել է հաջող գործողություններ, որպեսզի թույլ չտրվի ամրանալ այդտեղ:
Թեև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, ըստ Տոնոյանի, բողոքում են կրակոցներից, սակայն տարակուսելի է, որ ադրբեջանական կողմից այդպիսի բողոքներ չեն լինում: Տոնոյանը համարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հավանաբար ուղղակի նման հարցեր չեն տալիս իրենց սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին: