Նոր կառավարությանը սպասվում է լուրջ ու հետևողական գործունեություն. Խոսրով Հարությունյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ նոր կառավարությանը հետևողական գործունեություն է սպասվում:
«Այս բյուջեի նախագիծն ունի մի քանի առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը պահպանված է և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնց առջև մենք կանգնած են: Հաջորդը՝ պետական ռեսուրսները և պետական քաղաքականությունը նպատում են ներդրումների իրականացմանը, որը հետագայում կնպաստի բյուջետային մուտքերի ավելացմանը: Սա, ըստ էության, նման է այն քաղաքականությանը, որը որդեգրել էր նախորդ իշխանությունը: Այս բյուջեն վարչապետն անվանեց իներցիոն, այսինքն՝ խարսխված նախկին սկզբունքների ու այսօրվա իրականության ու տնտեսական ռեալների վրա:
Այս չափանիշները, որոնք դրված են բյուջեի հիմքում, եթե նոր ձևավորվող կառավարությունը եռանդով չներգրավի բարեփոխումների ընթացքին, նույնիսկ 4.9 տոկոս համախառն ներքին արդյունքը կդառնա ռիսկային: Նոր կառավարությանը սպասվում է լուրջ ու հետևողական գործունեություն»,-Աժ-ում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննակման ժամանակ ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: