Նախագահը հրամանագիր է ստորագրել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանին հետ կանչելու մասին
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Սահակյանին Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արա ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: