Հայտնի է Tesla-ի նոր ղեկավարի անունը
Ավստրալուհի Ռոբին Դենեմը դարձել է ամերիկյան Tesla ընկերության տնօրենների խորհրդի նոր նախագահը: Այս պաշտոնում նա փոխարինել է ընկերության հիմնադիր Իլոնա Մասկին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նշվում է, որ Դենեմը պաշտոնը կստանձնի անմիջապես և 6 ամսվա ընթացքում կթողնի ավստրալական հեռահաղորդակցային Telstra ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը:
Telstra-ում աշխատելուց առաջ Դենեմը եղել է Juniper հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ընկերության փոխնախագահ և գործադիր տնօրեն, իսկ մինչ այդ 11 տարի աշխատել է միկրոչիպեր արտադրող Sun Microsystems ընկերությունում:
Ավստրալուհին Tesla-ի տնօրենների խորհրդում է 2014 թվականի օգոստոսից: