Վթարի հետևանքով վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին զինծառայողների տեղափոխող բեռնատարում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է:
Վիրավորված զինծառայողներին տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ:
Նախնական տեղեկություններով՝ տուժած զինծառայողներից մեկը ունի կոտրվածքներ. «Ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,–գրել է Հովհաննիսյանը։