Երևանի ավագանու` նոյեմբերի 11-ի նիստի օրակարգը
2018 թվականի նոյեմբերի 13-ին գումարվելու է Երևանի ավագանու առաջին նստաշրջանի 2-րդ նիստը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու հարցն է, Երևանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատված համարելու, Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին, «Եվրոպա հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու հարցերը:
Նիստի օրակարգում ներառված է նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բարեկարգման աշխատանքների երկարաձգման հարցը: Ըստ նախագծի`այգու բարեկարգման աշխատանքները կավարտվեն 2019 թ. մայիսի 1-ին: