Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանն արծաթե մեդալ նվաճեց
Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ է մտել 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում ցույց է տվել 160 կգ արդյունքը:
Երկամարտում մեր մարզիկը ցույց է տվել 365 կգ արդյունքը: Հավելենք, որ սա մեր հավաքականի համար առաջին մեդալն էր աշխարհի առաջնությունում:
Նշենք, որ հայ ծանրորդը սև թևկապներով էր դուր եկել մրցահարթակ՝ ի հիշատակ լեգենդար Յուրի Վարդանյանի: