Ծանրամարտի ԱԱ. Լիանա Գյուրջյանը 19-րդն է
Աշխաբադում շարունակում է ընթանալ ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Կանանց 71 կգ քաշային կարգում այսօր պայքարի էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը: Մեր մարզուհին B ենթախմբում զբաղեցրել է 11-րդ տեղը` պոկելով 85 կգ, հրելով 110 կգ: Երկամարտում գրանցել է 195 կգ արդյունքը:
Վերջնարդյունքում Լիանա Գյուրջյանը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: