Հնդկաստանում 13 մարդ կերած վագրին որսացել են Calvin Klein օծանելիքով
Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգի անտառներում թաքնվող վագրը, որ 13 մարդու կյանք է խլել, տևական որսից հետո ի վերջո սպանվել է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ գիշատչին անտառից դուրս հանելու համար օգտագործվել է Calvin Klein բրենդի օծանելիքներից մեկը:
Պարբերականը նշում է, որ T-1 պայմանական անունը ստացած կատվազգիին անտառից դուրս հանելու համար օգտագործվել է Obsession For Men բույրը:
Այնուհետև հմուտ որսորդն արձակված մեկ փամփուշտով սպանել է կենդանուն:
Մասնագետների համաձայն՝ այս օծանելիքի մեջ կա այնպիսի բաղադրիչ, որը գրավում է վագրերին՝ ստիպելով որոնել բույրի աղբյուրը:
«Վագրերը տարվում են դրանով ու անընդհատ հոտոտում, որպեսզի հասկանան՝ որտեղից է բույրը գալիս»,-նշել է մասնագետներից մեկը: