Ռոբոտների կիրառումը պետք է հարկվի, որպեսզի պահպանվի նաև մարդկային աշխատուժը. Բիլ Գեյթս
Հետագայում ռոբոտների կիրառումը պետք է հարկվի: Հարկերը պետք է մեծ լինեն, որպեսզի հնարավոր լինի պահպանել աշխատատեղեր նաև մարդկանց համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը:
«Հարկերի համակարգը պետք է այնպիսին լինի, որ գործատուն նաև մարդկային աշխատուժը դիտարկելու տարբերակ ունենա: Մինչդեռ հիմա ռոբոտների ներդրման գաղափարը մեզ տանում է դեպի հակառակ ուղղություն»,- նշել է Գեյթսը: