Ես երբեք չեմ խնդրել ակումբի ղեկավարությունից գնել Մեսսիին. Խոսեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ նա երբեք չի խնդրել ակումբի ղեկավարությանը ձեռք բերել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Երբ ես սկսել եմ աշխատանքս «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիում», երբեք Մեսսիին չեմ հրավիրել իմ թիմ: Ես երբեք չեմ խնդրել ակումբի ղեկավարությանը ձեռք բերել Մեսսիին:
Գիտեմ, թե որքան կարևոր է նա «Բարսելոնայի» համար: Մի քանի անգամ ասել եմ, որ ցանկանում եմ նրան տեսնել միայն «Բարսելոնայում»: Ես իրոք դա ուզում եմ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» 2017 թվականին ցանկացել է գնել Մեսսիին 250 մլն եվրոյի դիմաց: