Սալոմե Զուրաբիշվիլի կողմնակիցները դրոշներով շրջում են Թբիլիսիում
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլի կողմնակիցները, վստահ լինելով սեփական հաղթանակին, սկսել են ազգային դրոշներով շրջել քաղաքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի քան 10 մոտոցիկլետ և ավտոմեքենա՝ վրացական դրոշներով, 22.15-ին ժամանել են թեկնածուի նախընտրական շտաբի մոտ, որը տեղկայված է Վարդերի հեղափոխության հրապարակի մոտ, ապա սկսել ազդանշաններ հնչեցնել: Բացի դրանից՝ այլ մեքենաներ ևս գալիս են այստեղ՝ մեծացնելով մեքենաների արագությունը:
Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը փակվել են ժամը 20.00-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 25 թեկնածու:
Վրաստանում նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներն ավելի ուշ կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հաղորդվում է նաև, որ վրաց խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: