Չինաստանի խոշորագույն նավթային ընկերությունները դադարեցրել են Իրանի հետ համագործակցությունը
Չինաստանը որոշել է հրաժարվել Իրանից նավթ գնելուց, գրում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով աղբյուրներին: Ավելի վաղ Պեկինն աջակցում էր Թեհրանին և դեմ էր Իրան նկատմամբ պատժամիջոցներին:
Թերթի տվյալներով` երկրի երկու խոշոր նավթային ընկերություններ կհրաժարվեն գնել իրանական նավթը, դրանք են՝ China National Petroleum Corporation (CNPC) և China Petrochemical Corp: Մինչ այս դրանք օրական գնում էին մոտ 600 հազար բարել նավթ:
Բացի այդ, Իրանի հետ համագործակցությունը մտադիր է դադարեցնել Չինաստանի խոշորագույն բանկեից մեկը՝ Bank of Kunlun-ը: Մինչև այժմ հենց այս բանկի միջոցով էին կատարվում իրանական վառելիքի մատակարարման բոլոր վճարումները: