Կալինինգրադի օդանավակայանը կարող է Մարշալ Բաղրամյանի անունով անավանակոչվել
ՌԴ Կալինինգրադի մարզի հանրային պալատը կազմել է հայտնի անձնանց անունների ցանկը, որոնց շարքից կընտրվի մեկը, որի պատվին կկոչվի «Խրաբրովո» միջազգային օդանավակայանը:
Ինչպես հաղորդում է Вести.Калининград-ը, հավակնորդ անունների ցանկում ընդգրկվել է նաև հայտնի խորհրդային և հայ հրամանատար, Խորհրդային Միության հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը:
Մարշալ Բաղրամյանից բացի Կալինինգրադի օդանավակայանի անվանափոխության համար հավակնորդների ցանկում նշվել են բանակի գեներալ Իվան Չերնյախովսկու, օդաչու Ալեքսանդր Պոկրիշկինի, գրող Սերգեյ Սնեգովի, ինչպես նաև գիտության և արվեստի ոլորտների այլ ներկայացուցիչների անունները:
Օդանավակայանի անվանափոխությունը տեղի կունենա «Ռուսաստանի մեծ անուններ» ակցիայի շրջանակներում, որով նախատեսվում է գործող օդանավակայաններն անվանել հայտնի ռուս գործիչների պատվին: