Սրան էլ է պետք շտապ տեղափոխել հոգեբուժարան. Լենա Նազարյանը՝ ազգի դավաճան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի այսօրվա հայտարարությունը համացանցի մի խումբ օգտատերեր սխալ են հասկացել ու սկսել են քննադատել նրան:
Հիշեցնենք՝ Նազարյանը կոչ էր արել Ազգային ժողովին չընտրել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գնան խորհրդարանը լուծարելու ճանապարհով: Նա հավելել էր, որ վարչապետի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում ու նպատակն իրավական ընթացակարգ ապահովելն է:
Սակայն օգտատերերը սխալ են հասկացել նրա այս կոչը և պատգամավորին ազգի դավաճան են հանել: