Հայաստանում կանցկացվի դիպուկահարների հրաձգության հանրապետական բաց մրցույթ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ-ը և «Հայաստանի պրակտիկ հրաձգության Ֆեդերացիան» այս տարի դեկտեմբեր ամսին առաջին անգամ Հայաստանում կանցկացնեն դիպուկահարների հրաձգության հանրապետական բաց մրցույթ:
Այս մասին Facebook-ի գրառմամբ տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնել է նաև, որ մրցույթը կանցկացնեն ՀՀ ՊՆ և միջազգային համապատասխան բարձրակարգ մասնագետները: «Մրցույթը շատ առումներով կլինի բացառիկ, այլ մանրամասների մասին լրացուցիչ կհայտնենք»,-հավելել է Ա. Հովհաննիսյանը: