Կեղծ գուշակները շահելով թոշակառուների վստահությունը` հափշտակել են նրանց ողջ գումարը
Մոսկվայի տարածքում հայտնաբերվել է կեղծ գուշակների խմբավորում, ովքեր շահելով թոշակառուների վստահությունը, «նավսը» հանելու պատրվակով հափշտակում էին նրանց ողջ խնայողութունը: Խաբեբաները գործել են հետևյալ պլանով` հանդիպելով տարեց մարդկանց, քաղաքի տարբեր ծայրերում, սկսել են խոսել նրանց հետ, մտերմացել, ապա հայտարարել, որ նրանց վրա տարիներից եկող անեծք կա: Անեծքը հանելու համար գնացել են ծերունիների տուն` իբրև հատուկ արարողություն կատարելու համար: Երեք հոգուց բաղկացած խումբը կապել է մարդկանց և հափշտակել տանը պահված գումարը: Ենթադրվում է, որ նրանց գործողություններից տուժել են բազմաթիվ մարդիկ: Ռուսաստանի ոստիկանությունը խնդրում է բոլոր տուժածներին ներկայանալ բողոքով: