Պետք է փորձենք նեղացվածությունը մի կողմ դնել ու ընտրել ԵԿՄ նախագահ. Արամ Սարգսյան (տեսանյութ)
Մենք հեղափոխությունից հետո նոր իրավիճակի մեջ ենք, իսկ նոր իրավիճակները երբեմն ստանդարտներից դուրս գալ է պահանջում։Լ Ես շատ ավելի վտանգավոր եմ համարում ընտրություններն ուշացնելը, քան որոշակի արագությամբ ընտրություններ անցկացնելը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Զավենի Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ճիշտ է արագությունն իր մեջ ունի որակի պակաս բայց դա ավելի քիչ վտանգավոր է, քանի որ ընտրությունների հետաձգումը Հայաստանի շահերից չի բխում։ Հարցին՝ ընտրությունները լեգիտիմության սահմաններում են, Արամ Սարգսյանը նշեց՝ «Վենետիկի հանձնաժողովն իր նորմերից չի շեղվում, ցանկացած պարագայում իրենց նման տեսակետ կհայտնեն, բայց դա չի նշանակում, որ իրենց համար ընդունելի կամ ընկալելի չի լինի»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսայութում: