Լուկաշեկոն առաջարկում է ամառային արձակւրդների ընթացքում ուսանողներին բանակ տանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ամառային արձակուրդների ընթացքում ուսանողներին բանակ ուղարկել՝ բանակից խուսափելու խնդիրը լուծելու համար։
Ուրբաթ,հոկտեմբերի 19-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ,օրինակ, առաջին կուրսից հետո նրանց առաջարկվում է նախնական զինվորական պատրաստություն ստանալ։
«Սակայն կախված այն բանից, թե ինչին է նա ավելի հակված և ինչով է զբաղվում բուհում։ Եթե նա ռադիոէլեկտրոնիկայով է զբաղվում, նշանակում է C-300-ը կյուրացնի»,– ասել է Բելառուսի նախագահը։
Նրա կարծիքով, այդպիսով ուսանողները փաստացի կլինեն բանակում՝ առանց ուսումից կտրվելու։ Սակայն հիմա դեռ չի քննարկվում նման որոշում ընդունելը. զանազան տարբերակներ են մշակվում։