Վենետիկի հանձնաժողովից շատ լավ լուրեր ունենք. Դանիել Իոաննիսյան
«Վենետիկի հանձնաժողովից շատ լավ լուրեր ունենք, որոնց մասին քիչ անց կառավարության պրեսս-ռելիզ կլինի»,- այս մասին Facebook - ի իր էջում գրել է ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգն ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով: