Չինաստանում առևտրի կենտրոնի աշխատակցուհին ընկել է քաղցած շնաձկներով լի լողավազանը (տեսանյութ)
Ցզյասին քաղաքի առևտրի կենտրոնի աշխատակցուհին հայտնվել է շնաձկներով լի դեկորատիվ լողավազանը, հաղորդում է Ռիա Նովոստին, հղում անելով՝ Metro-ին:
Ջրամբարը բաց է եղել, քանի որ առևտրի կենտրոնի աշխատողները պատրաստվում էին կերակրել կենդանիներին: Հաղորդվում է, որ կինն ուշանում էր հանդիպումից և ցանկացել է կրճատել ճանապարհը, բայց չի նկատել խոչընդոտը և ընկել է:
Գործընկերոջը օգնության են եկել անվտանգության աշխատակիցները: Նրանք նետվել են լողավազանը և դուրս հանել կնոջը: Կինը չի տուժել:
Նշվում է, որ այդ տեսակի շնաձկները կշռում են մոտ 180 կիլոգրամ և կարող են վտանգավոր լինել մարդկանց համար: