Սյունիք գյուղի համայնքապետը վաճառել է համայնքի ֆոնդային հողերը.Սյունիք գյուղի բնակիչը՝ Փաշինյանին
Սյունիք գյուղի համայնքապետը վաճառել է համայնքի ֆոնդային հողերը: Սյունիքի մարզի Սյունիք գյուղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղի բնակիչներից մեկը:
«Մեր համայնքը շատ մեծ հողեր ուներ, համայնքապետը սաղ վաճառել ա, ոչ մի բան հիմա չունի գյուղը՝ ոչ արոտավայր, ոչ վարելահող: Գյուղի կենցաղի տունը մեր համայնքի ուժերով հավաքվել, վերանորոգել ենք, էդ էլ են հանել իրանք: Ինձ 10 տարի հողերի համար դատական գործերի մեջ է ներքաշել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ այդ կապակցությամբ քրեական գործ կա հարուցված է և ինքը հուսով է, որ ամեն ինչ կպարզվի եւ արդարությունը կվերականգնվի:
Բնակիչը նաեւ խնդրեց զբաղվել հունիս ամսին համայնքում կարկուտի հասցրած վնասների փոխհատուցմամբ:
Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե համայնքում ինչ են մշակում եւ բնակիչներին խորհուրդ տվեց մտածել կոոպերատիվների ստեղծման մասին: