ՔՊ–ի «դռան» առջև լուրջ հերթ է
«Փաստ» թերթը գրում է.
«Բարիկադներ քանդելու» հայտարարություններն ու ՔՊ–ականների այս կարգի այլ մեկնաբանություններն իրականում շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ունեն: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, ըստ էության այսպիսով փորձ է արվում նախապատրաստել հանրությանը՝ խորհրդարանական ընտրությունների՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անակնկալներին:
Ըստ էության, ունենալով կադրային լուրջ խնդիրներ, եղածը սպառելով գործադիրում և Երևանի ավագանու կազմում բաշխելով, այսօր ՔՊ–ն բավական բարդ կացության առջև է՝ համամասնական ցուցակը կազմելու առումով, քանզի մի կողմից անհրաժեշտ է ընդգրկել հանրության համար ընկալելի և ընդունելի կերպարներ, մյուս կողմից՝ այնպիսիք, որոնք արդյունավետ կլինեն ԱԺ–ում: Վերջապես, ընտրություններից հետո խնդիրներ են առաջանալու հենց գործադիր կազմում պատգամավոր դարձածների թափուր տեղերը լրացնելու առումով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում