Կառավարության հերթական նիստը (ուղիղ)
Կառավարության նիստի օրակարգում 12 հարց է ընդգրկված, ընդ որում բոլորն էլ չզեկուցվող:
Օրակարգում ներառված հարցերն ամենատարբեր են` վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելուց, 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելուց, որպես նվիրատվություն հողամաս ընդունելուց, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելուց մինչև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրության նշանակում և անցկացում: