Էջմիածնում կլանները գլխատված են. Փաշինյանն անդրադարձել է իրենց կուսակցության թեկնածուի հայտարարությանը
Էջմիածնում կլանները գլխատված են, բայց կլինեն դեռ որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին, Արմավիրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Էջմիածնում իրենց կուսակցության թեկնածուի հայտարարությունը, թե կլանային պայքար է ընթանում։
Հրազդանի ընտրություններում Սասուն Միքայելյանի որդուն չսատարելու հարցադրումը Նիկոլ Փաշինյանը տարընթերցում որակեց. «Բնականաբար մենք շատ սիրում և հարգում ենք ե՛ւ Սասուն, ե՛ւ Սևան Միքայելյաններին, բայց, կարծում ենք, որ լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական պրոցեսներում ընտանեկան ավանդույթներ լինեն, մանավանդ այս փուլում»։