Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 3-4 բալանոց երկրաշարժ է գրանցվել
Հոկտեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 7 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում են Արակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ: