Արսեն Թորոսյանը մասնակցում է Կապանի նախընտրական քարոզարշավին (տեսանյութ)
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ցույց է տվել, որ մասնակցում է Կապանի նախընտրական քարոզարշավին: Տեսանյութին կից նա գրել է.
«Մասնակցում ենք Կապանի նախընտրական քարոզարշավին։ Ընտրում ենք Իմ քայլը թիմի թեկնածու Նարեկ Բաբայանին՝ թիվ 1-ը քվեաթերթիկում»: