Դավիթ Սանասարյանը մեկնում է Մարալիկ՝ արձագանքելով բնակիչներին
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մեկնում է Մարալիկ՝ արձագանքելով բնակիչներին:
Այս առնչությամբ նա Facebook-ի ուղիղ եթերում նա նշել է. «Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անում եւ դիմել են, որ Վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ իրականացնի Մարալիկում, հիմա մենք մեկնում ենք Մարալիկ»:
Սանասարյանը խնդրեց մարալիկցիներին, որ եթե որեւէ մեկը գալիս է Մարալիկ` լինի ադեկվատ, թե անադեկվատ, ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ որ անադեկվատ իրենց պահեն:
«Թող գան, նկարեն, գնան, իրենց անելիքը անեն, ազատ Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն: Խնդրում եմ՝ հանդուրժող լինեք, մինչեւ գանք, տեսնենք՝ ինչն ինչոց է: Կհանդիպենք Մարալիկում, այնտեղից ուղիղ եթեր կլինի: Մենք հանգիստ մեր ուսումնասիրությունը կիրականացնենք համայնքապետարանում, որից հետո կտեղեկացնենք»,-ասաց նա: