Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռոբերտ Դյուսսեյի հետ
Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսսեյի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում առավել սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարները, անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական կապերի ակտիվացման եւ այդ ուղղությամբ տարածաշրջանային փոխգործակցություն ծավալելու հեռանկարներին:
ԱԳ նախարարները կարեւորեցին փոխգործակցության բազմակողմ ձեւաչափերը, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ երկկողմ եւ բազմակողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացող հարցերի առնչությամբ սերտ համագործակցության ծավալման համար:
Զոհրաբ Մնացականյանը եւ Ռոբերտ Դյուսսեյն մտքեր փոխանակեցին նաեւ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքների եւ օրակարգի հարցերի շուրջ: