"Кэшбери" ընկերությունը դադարեցրել է աշխատանքը. Արթուր Վարդանյան
"Кэшбери" ներդրումային ծառայությունը, որը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է` լայնամասշտաբ ֆինանսական բուրգ, երեք շաբաթով սառեցրել է գումարների դուրսբերումը, հայտարարել է պլատֆորմի ղեկավար Արթուր Վարդանյանը:
You Tube-ում հրապարակած իր տեսանյութում, ստեղծված իրավիճակի համար նա մեղադրել է Կենտրոնական բանկին և լրագրողներին:
«Кэшбери» ներդրումային ծառայության ղեկավար Արթուր Վարդանյանը նշել է, որ ավանդատուներին տրվող վճարումները սառեցվում են երեք շաբաթով: Նա կարծում է, որ հարթակը պատվիրված հարձակման է ենթարկվել: