Սատանան գոյություն ունի. նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կործանի կաթոլիկ եկեղեցին. Հռոմի պապ
Հռոմի պապը հայտարարել է, որ Լյուցիֆերը գոյություն ունի. նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կործանի կաթոլիկ եկեղեցին՝ գրում է UKROP-ը:
Ֆրանցիսկոսը քահանաներին խնդրել է այս ամսվա ընթացքում երեկոյան կարդալ հատուկ աղոթք, որը կարող է քշել չարիքը: Սա, իր հերթին, կվերացնի սեռական բռնության ճգնաժամը: Ներկա պահին եկեղեցին պաշտպանության կարիք ունի: Կարևոր է, որ մարդիկ գիտակցեն իրենց սխալները, հեղինակության չարաշահումը և այլն, քանի որ չարը չի կարող հեռացվել, քանի դեռ այն հոգիների մեջ է: