«Շիրակը» խզեց պայմանագրերը երկու ամերիկացի ֆուտբոլիստների հետ
Գյումրիի «Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագրերը ամերիկացիներ Էդեր Արեոլայի և Պաբլո Կրուզի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երկու ֆուտբոլիստներն էլ այս ամռանն էին միացել թիմին, մրցաշրջանի մեկնարկից առաջ: Արեոլան երկրորդ անգամ էր պայմանգիր կնքել «Շիրակի» հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10 խաղից հետո «Շիրակը» 9 միավորով 7-րդ տեղում է: