Բ. Սահակյանն ու Ա. Թաթոյանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: