Մոտ օրերս հայտարարություն կանեմ. Արմեն Սարգսյանը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։
«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՀՀ նախագահը ընդգծեց՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։
«Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», - ասաց Արմեն Սարգսյանը։