Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում
Ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում, ՊՆ-ն դրական է պատասխանել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության դիմումին: Այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հուղարկավորությունը կլինի համապատասխան արարողակարգով»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով: Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից:
Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր: