ՀԲ աշխատում է Չինաստանի և բոլոր մյուս անդամ երկրների հետ համաշխարհային առևտրի պայմանների վատթարացմանը պատրաստվելու համար
Համաշխարհային բանկը (ՀԲ) աշխատում է Չինաստանի եւ բոլոր մյուս անդամ երկրների հետ համաշխարհային առեւտրի պայմանների վատթարացմանը պատրաստվելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի աշնանային հանդիպման ժամանակ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Կիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ նրանք պետք է անեն հիմա, որպեսզի պատրաստվեն առեւտրային հարաբերությունների պայմանների վատթարացմանը: Մենք շատ անհանգստացած ենք եւ աշխատում ենք մեր բոլոր երկրների հետ, որպեսզի նրանց պատրաստենք հնարավոր վատթարացումներին»,- ասել է ՀԲ ղեկավարը:
Նա նշել է, որ համաշխարհային առեւտրում իրավիճակը գտնվում է բոլոր երկրների եւ միջազգային կազմակերպությունների օրակարգում: Ջիմ Կիմի խոսքով, եթե բոլոր երկրները, որոնք այսօր ներգրավված են առեւտրում, բախվեն առեւտրային խոչընդոտների հետ, համաշխարհային աճի տեմպերն, իհարկե, կսկսեն նվազել:
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Ռոբերտու Աեզվեդուն զգուշացրել էր համաշխարհային առեւտրում լարվածության հնարավոր էսակացիայի եւ համաշխարհային տնտեսության վրա դրա բացասական ազդեցության մասին: Կազմակերպությունը 2018 թվականին համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը 4.4 տոկոսից նվազեցրել էր մինչեւ 39 տոկոս: Աճի տեմպերի նվազեցումը կապված է նաեւ պատժամիջոցների ազդեցության եւ առեւտրում սահմանափակումների հետ: