Արցախի նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ է նշանակվել
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Կարեն Ներսիսյանը նշանակվել է նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր համաձայն որի՝ Կարեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ»,-ասված է հաղորդագրության տեքստում։