Մահացել է արքայադուստր Դիանայի անձնական ոճաբանը
75 տարեկանում մահացել է Աննա Հարվինը, ով արքայադուստր Դիանայի անձնական ոճաբանն է եղել ու Vogue- ի գլխավոր խրհրդատուն: Այս մասին հաղորդում է նորաձևության ամսագիր՝ «Vogue»-ի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ 1977-ին նա միացել է Vogue- ի թիմին, որպես նորաձևության բաժնի խմբագիր: Համագործակցել է «Տատլեր» ամսագրի հետ, իսկ 1996-ին նա վերադարձել է Vogue որպես գլխավոր խմբագրի տեղակալ: Այս պաշտոնում Հարվին մասնակցել է եվրոպական և ասիական երկրներում, ներառյալ Ռուսաստանում, Հնդկաստանում և Չինաստանում, անցկացվոց գրեթե բոլոր նորաձևության ցուցահանդեսներին:
Արքայադուստր Դիանան Հարվեյի հետ հանդիպել է1980-ին: Ոճաբանը օգնել է Դիանային կարգի բերել իր իմիջը արքայազն Չարլզի ծնունդից հետո: