«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը. ուղիղ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Նշենք, հոկտեմբեր 9–ի լույս 10–ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր Միայնակ Գայլ անունով։ Նախնական վարկածով՝ Խանդոյանը մահացել է կաթվածից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստից առաջ վատացել էր Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը։ Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարան էր ներկայացրել Խանդոյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր՝ միջնորդելով այդ հիմքով հետաձգել դատաքննությունը։ Նիստից հետո Խանդոյանը գնացել էր «Էրեբունի» ԲԿ՝ հետազոտության։
Հոկտեմբերի 3–ի դատական նիստում էլ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Պավել Մանուկյանը հացադուլ սկսեցին՝ պահանջելով փոխել իրենց խափանման միջոց կալանավորումը։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։