Նուրմագոմեդովը «սպառնացել է» կոտրել UFC-ի նախագահի մեքենան
UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ եթե կազմակերպության ղեկավար Դեյնա Ուայթը չհանձներ իրեն հաղթողի գոտին, ապա ինքը կջարդեր նրա մեքենան: Այս մասին ռուսաստանցի մարզիկը գրել է Instagram-ի իր էջում:
Կիրակի օրը Նուրմագոմեդովը հաղթեց Մաքգրեգորին, և պաշտպանեց UFC-ի չեմպիոնի տիտղոսը: Մարտից հետո խոշոր կռիվ էր տեղի ունցել, ինչի հետևանքով Նուրմագոմեդովին կարող է զրկվել չեմպիոնի տիտղոսից:
«Դենա Ուայթ, քո բախտը բերեց, որ գոտին ինձ տվեցիր, հակառակ դեպքում ես քո մեքենան կկոտրեի, ես գիտեմ, որտեղ եք կայանում ձեր մեքենան»,- գրել է Նուրմագոմեդովը: Գրառման տակ արված մեկնաբանություններում UFC- ի ղեկավարը կատակել էր՝ խոստանալով ամեն ինչ պատմել նրա հորը:
Посмотреть эту публикацию в Instagram@danawhite you lucky that you give my belt, or I would smash your car, I know your parking location